Armenian text to speach

ՊԵԿ նախագահը Օքսֆորդի կրթական ծրագրին մասնակցելու համար 1 մլն 680 հազար դրամի համաֆինանսավորում է ստացել և հայտարարագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը 1 մլն 680 հազար դրամի չափով կրթական ծրագրի մասնակցության համաֆինանսավորում է ստացել։

ArmLur.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից պարզեց, որ Էդուարդ Հակոբյանի ստացած նվերի մասին տվյալները ներկայացված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի նվերների հաշվառման ձևաթղթում։

Ըստ ներկայացված հայտարարագրի՝ նվերը փոխանցվել է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի կողմից, որը գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Նվերի նկարագրության համաձայն՝ խոսքը Օքսֆորդի համալսարանի (The Chancellor, Masters and Scholars of the University of Oxford) հետ համատեղ՝ Oxford Internet Institute-ի միջոցով իրականացվող գործադիր կրթության ծրագրին մասնակցության համաֆինանսավորման մասին է։

Ծրագիրը կրում է «AI for Policymaking: an Oxford Internet Institute Executive Education Programme for the Government of Armenia» անվանումը և նախատեսված է ՀՀ կառավարության անդամների ու Կենտրոնական բանկի համար։

Նվերի՝ ստացողի կողմից գնահատված արժեքը կազմում է 1 մլն 680 հազար դրամ։ Ձևաթղթում որպես նվերի դասակարգում նշված է հրապարակային մրցույթի կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում տրամադրված կրթական ծրագրի աջակցությունը՝ մյուս դիմորդների նկատմամբ նույն պայմանների և չափանիշների կիրառմամբ։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս