ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 17-ին հացադուլ հայտարարած 30-ամյա Էմիլ Վերդյանը, ով դատապարտվել էր ցմահ ազատազրկման,  եւ ավելի վաղ հացադուլի մեջ գտնվող Արթուր Մկրտչյանը շարունակում են իրենց հացադուլը: Նրանց առողջական վիճակը բժիշկների կողմից բավարար է գնահատվում: Ավելին, գտնվում են բժիշկների ամենժամյա հսկողության տակ: Ըստ NEWS.am-ի հավաստի աղբյուրների` դեկտեմբերի 20-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկը` Սահակ Ավետիսյանը, ինքնասպանություն է գործել. նա 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել սպանության եւ ավազակության համար:




Լրահոս