Armenian text to speach

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբ իրեն ուղղված ջերմ խոսքերի համար։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ալիևն այդ մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Հարգելի նախագահ Դոնալդ Թրամփ, ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղու (TRIPP) նախագծի մեկնարկի կապակցությամբ ինձ ուղղված ջերմ խոսքերի համար»,- գրել է Ալիևը։

Նշենք, որ այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են TRIPP նախագծի մեկնարկի մասին։ Իր հերթին Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նախագծի իրականացման համար։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս