Armenian text to speach

Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Telegram հավելվածի միջոցով քաղաքացիներին զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում անհայտ անձինք՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։

Խարդախները տարբեր պատրվակներով քաղաքացիներից պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա գումարները, դրանք փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել իրենց տրամադրած բանկային հաշիվներին կամ կրիպտոդրամապանակներին։

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին զգոն լինել, չվստահել նման զանգերին ու հաղորդագրություններին և որևէ մեկին գումար կամ կրիպտոարժույթ չփոխանցել։




Մամուլի Տեսություն

Լրահոս