Armenian text to speach

Սիսակ Գաբրիելյանն ու Արփինե Դավոյանը կգործուղվեն Ռումինիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արփինե Դավոյանը դեկտեմբերի 2-6-ը գործուղվելու են Ռումինիա՝ Յաշ քաղաք։

Համապատասխան կարգադրությունը նոյեմբերի 26-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորները մասնակցելու են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության նիստին։

Պատվիրակության կազմում են ՈւՄՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատվիրակության անդամ, պատգամավոր Արփինե Դավոյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ֆեդոսեևան։

Ի տարբերություն նախորդ գործուղումների՝ այս այցի հետ կապված մի շարք ծախսեր կատարվելու են ՀՀ պետական բյուջեի՝ Ազգային ժողովին հատկացված միջոցներից։ Մասնավորապես՝ բյուջեի հաշվին կվճարվեն Սիսակ Գաբրիելյանի և Արփինե Դավոյանի՝ Յաշ-Երևան ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաև գիշերավարձը՝ փաստացի ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս