Հաղթանակի օրը նախագահը կլինի Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն:

Նա այսօր հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույն օրը ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ կդիտի ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները:

Մոսկվայում Հանրապետության Նախագահը կմասնակցի նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:

Armlur.am-ը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո կմեկնի Արցախ՝ հաղթանակի օրը այնտեղ անցկացնելու համար: Հայաստանում տեղի ունեցող տոնական որևէ միջոցառման, ըստ էության, ՀՀ նախագահը չի մասնակցի:




Լրահոս