Գեներալ Մանվելի Եռաբլուրում լրագրողների հետ ունեցած հարց ու պատասխանը սոցիալական ուղղվածություն ուներ: Մ. Գրիգորյանը մաղթեց, որ ոչ միայն երկրապահները, այլ բոլորը լավ ապրեն:
Գեներալի խոսքով, եթե մեկը վատ է ապրում, նշանակում է բոլորս ենք վատ ապրում: Նա բոլորին առողջություն մաղթեց, երկրին էլ՝ խաղաղություն:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետսիյանի բանտարկության հարցը Մ. Գրիգորյանը գրեթե շրջանցեց: Նա նշեց, որ 1993-ին էլ են ձերբակալված ազատամարտիկներ եղել, 1994-ին էլ: Իսկ ազատագրված տարածքները վերադարձնելու մասին դիվանագիտական շրջանակներից հնչող կարծիքներին, գեներալը նշեց, որ տարածքների վերադարձման տարբերակը բացառված է:
Մանրամասն՝ տեսանյութում: