Ստուգարք ստանալու համար բավական է 1 շիշ օղի. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի ուսանող-զրուցակիցները բազմիցս նշել են, որ իրենք հաճախ են կանգնել գնահատական ստանալու խնդրի առջև: Նրանք նշում էին, որ արդեն հստակ սահմանված է յուրաքանչյուր գնահատականի գնային քաղաքականությունը:

Օրինակ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բուհերից շատերում ամենաբարձրը 30 հազար դրամն է, սակայն կան դասախոսներ, ովքեր համաձայնում են թեկուզ 20 հազարով: Ստուգարքները տատանվում են 3-5 հազար դրամի սահմաններում:

Իսկ ամենաուշագրավն այն է, որ գնահատական հնարավոր է ստանալ անգամ 1 շիշ օղիով:

Նշենք նաև, որ ելնելով վերջին ժամանակներում դասախոսների դեմ հարուցված քրեական գործերի թվի աճից՝ այժմ դասախոսները մեկ այլ քաղաքականություն են սկսել վարել. նրանք արդեն գումարը ստանում են միջնորդավորված ձևով: Այսինքն` կաշառք փոխանցում է ոչ թե գնահատական ստացող ուսանողը, այլ դասախոսին մոտ կանգնած մեկ այլ ուսանող:

Թեև ժամանակ առ ժամանակ ամենատարբեր կառույցներից գնահատակներ են հնչում կրթական համակարգի կոռումպացվածության մասին, այսուհանդերձ, Armlur.am-ի հարցումներում և ոչ մի ուսանող չխոստովանեց, թե երբևէ ինքը ստուգարք կամ քննություն ստանալու համար վճարել է:

Լավագույն դեպքում մեր երիտասարդ զրուցակիցները նշում էին, թե իրենք լսել են, որ այս կամ այն բուհում քննական խնդիրները գումարի միջոցով են երբեմն լուծվում:

Հարցումն ակնհայտ դարձրեց նաև, որ ուսմանը զուգահեռ աշխատելու ցանկություն երիտասարդներն ունեն, բայց շատ քչերին է հաջողվել աշխատանք գտնել ու մեծամասնությունը խոստովանեց, որ ծախսերը հոգում է ընտանիքի միջոցների հաշվին:




Լրահոս