ԼՔՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի թիմը վերջնականապես լքել է խորհրդարանը: Հրաժարական են ներկայացրել ԱԺ նախագահի իրավական հարցերով խորհրդական Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ նախագահի օգնական Գեորգի Մուրադյանը, ԱԺ նախագահի ռեֆերենտներ Նվարդ Վարդանյանը եւ Նարե Դանիելյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, նրանք հրաժարական են ներկայացրել ոչ թե Հովիկ Աբրահամյանին այդպես իրենց հավատարմությունը ցույց տալու համար, այլ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ զրույցի արդյունքում: Ըստ այդմ` Նիկոյանն ասել է, թե մտադիր է հաստիքների կրճատում անել, քանի որ իրեն հարկավոր չեն այդքան օգնականները, խորհրդականներն ու ռեֆերենտները: Ու նրանց Նիկոյանն առաջարկել է դիմում գրել` միեւնույն ժամանակ որպես այլընտրանքային աշխատանք առաջարկելով ԱԺ վարչություններում հաստիքներ:




Լրահոս