Հ․ Թովմասյանի ԱԺ աշխատակազմի ղեկավար դառնալը դժգոհոություններ է առաջացրել․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Տեղեկությունը, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կարող է նշանակվել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, մասնավորապես ոչ իշխանական պատգամավորները եւ ԱԺ աշխատակազմի շատ անդամներ բավական ծանր են տանում։ Ավելին, այդ շրջանակներում, կարելի է ասել, խուճապ է, եւ շատերը չեն պատկերացնում, թե ինչպես են աշխատելու նախկին նախարարի հետ, քանի որ նրա հետ անձնապես կոնֆլիկտ ունեն։ Երեկ, երբ խորհրդարանի աշխատակազմից մեկնաբանություն խնդրեցինք սույն տեղեկությունների վերաբերյալ, մեզ պատասխանեցին. «ԱԺ աշխատակազմի ղեկավարը Գուրգեն Դումանյանն է, իսկ Հրայր Թովմասյանի հետագա պաշտոնավարման մասին տեղեկություններ չունենք»։

Այդուհանդերձ, խոսվում է, որ Թովմասյանի նշանակումն օրերի հարց է։ Հիշեցնենք, մամուլում արդեն գրվել է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը տեղափոխվելու է կառավարություն եւ նշանակվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ՝ համակարգելով բոլոր նախարարությունների ենթակայության ԾԻԳ-երը։ Ըստ որոշ տեղեկությունների, եթե Հրայր Թովմասյանն իսկապես նշանակվի ԱԺ աշխատակազմի ղեկավար, աշխատակազմի որոշ անդամները պատրաստ են հեռանալ խորհրդարանից, եթե նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնի նրանց տեղավորել կառավարությունում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս