«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վահրամ Բաղդասարյանի նշանակումը ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում ՀՀԿ-ում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հատկապես հին ՀՀԿ-ականները չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց ղեկավարելու եւ ցուցումներ է տալու ՀՀԿ շարքերն ընդամենը երեք տարի առաջ, այն էլ՝ ԱԺ ընտրությունների նախաշեմին համալրած մի անձնավորություն, ում անունը ոչ վաղ անցյալում կապված էր մի շարք աղմկահարույց հանցագործությունների հետ: Մասնավորապես մամուլը ժամանակին մանրամասն անդրադարձել էր 2007թ. ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ ապրիլի 26-ին, Վանաձորում Հրանտ Հակոբյանի սպանությանը, երբ Վահրամ Բաղդասարյանի կողմնակիցները, Վանաձորի ավագանու նախկին անդամներ Սամվել Դիլոյանը եւ Վահագն Ավատյանը «Թեժ լեռ» կոչվող տարածքում ծեծել, այնուհետեւ՝ դանակահարել էին Հրանտ Հակոբյանին: Վահրամ Բաղդասարյանը սպանության գիշերը մնացել էր Վանաձորի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի աշխատասենյակում, քննարկելու սպանության կոծկման մանրամասները»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: