ԱՄՆ-ն արդարացված է համարում ուժային օպերացիան, որը Կիևի իշխանություններն իրականացնում են երկրի հարավ-արևելքում: Պետդեպի մամլո քարտուղարի տեղակալ Մարի Հարֆի խոսքով, Կիևի իշխանությունները պատասխանատվություն են կրում երկրում անվտանգության և կայունության ապահովման համար:
«Ուկրաինայի զինված ուժերը չեն օգտագործվում սեփական ժողովրդի դեմ, այլ հենց նրանք են ապահովում խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը», – պնդում է նա:
«Ինչ վերաբերում է Օդեսսայի իրավիճակին, ապա մենք վճռականորեն դատապարտում ենք այտեղ տեղի ունեցած բռնության պորթկումը», – ասել է Հարֆը:
Հիշեցնելով, որ աշխատանքից հեռացվել է ՆԳ Օդեսսայի մարզային վարչության ղեկավարը, պետդեպի ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ պատասխանատուները կպատժվեն: Մարի Հարֆը պնդում է, որ Արհմիությունների տանը մարդկանց զոհվելու պատճառ դարձած իրադարձությունները սկսվել են խաղաղ ցույցի վրա անջատողականների հարձակումից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: