Երեկ մամուլի ասուլիսից հետո Թուրքիան հրաժարվեց իր մարզիկին թույլ տալ մրցել ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի հետ: Պատճառը 1915 թվականի Ցեղասպանության պաստառով հանդես գալն էր:
Այդ մենամարտը Թուրքիայում պետք է ցուցադրվեր ուղիղ եթերով. «Եթե պաստառը չլինի` համաձայն ենք»,- հայտարարել է թուրք մարզիկի մարզիչը:
Թուրք մարզիչ Հասան Գյանջբեյն ասել է. « Դուք զբաղվում էք միջազգային քաղաքական ասպարեզում գոյություն չունեցող երևույթի քարոզչությամբ»:
Դավիթ Խաչատրյանն իր հերթին հակադարձել է. «Դուք էլ կարող էք Ձեր պաստառի վրա փակցնել, որ 1915 թվականին Ցեղասպանություն չի եղել և կտեսնենք, թե ում կհավատան ազգերը»:
Կողմերը համաձայնության չեն եկել, և մարտը հետաձգվել է:
Թուրք մարզիկին ձեռնոց է նետել ռուս մարզիկը` Օլեգ Աֆանեսեվը: Մարտը տեղի կունենա վաղը` ժամը` 19:00 –ին:
Հիշեցնենք, որ ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը Հայաստանում պետական մարմիննրի կողմից աջակցություն չստանալու պատճառով որոշել է ընդունել ռուսական կողմից արված առաջարակությունն ու այսուհետ հանդես գալ ՌԴ դրոշի ներքո: