Համանախագահների հայտարարության մեջ սուր կետեր կան. Շ. Քոչարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԵԱՀԿ մինսկի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որով փաստել են, որ հրադադարի համաձայնագիրը չի լուծել ԼՂ հակամարտության խնդիրը:

Ազգային Ժողովում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով համանախագահների հայտարարությանը, նշեց.

«Որպեսզի այդ բանակցություններում լինի առաջընթաց, անհրաժեշտ է համապատասխան մոտեցում բոլոր կողմերից: Տվյալ պարագայում Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթաց բանակցություններում»:

Հարցին, թե արդյոք իրեն չի մտահոգում «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ» ձևակերպումն ու ԼՂ ստատուս-քվոյի անդրադարձը,  Շ. Քոչարյանն ասաց, որ սրանք երկու ամենասուր կետերն են, որի շուրջ ակնհայտ է, որ կա անհամաձայնություն:

Քոչարյանի խոսքով՝ ակնհայտ է, որ բանակցությունների ձևաչափից ցանկանում է հրաժարվել Ադրբեջանը, այն պարզ պատճառով, որ դա զսպաշապիկ է:

Մանրամասները`  armlur.am-ի տեսանյութում




Լրահոս