Եվրամիության երկրների արտգոծնախարարությունների ղեկավարները սև ցուցակի մեջ են մտցրել ևս 13 մարդու և երկու ղրիմյան ընկերության:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ հանդիպման ավարտին այս մասին հայտարարել է եվրոպացի մի դիվանագետ:
«Սև ցուցակը լրացվել է 13 ֆիզիկական անձանցով և Ղրիմում գտնվող երկու ընկերությունով, համապատասխան սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն երեքշաբթի օրը», – հայտարարել է նա:
Այս որոշումը կայացվել է ի պատասխան Ուկրաինայի արևելքում անցկացված հանրաքվեի: Որոշումն այն մասին, որ Եվրամիությունը չի ճանաչելու հանրաքվեի անցկացումը և դրանից հետո կհայտարարի Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների մասին, կայացվել էր դեռ անցած ուրբաթ՝ մայիսի 9-ին, Բրյուսելում ԵՄ անդամ 28 երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի հանդիպմանը: