Հայոց բանակի 20-ամյակին նվիրված տոնակատարությունները կտևեն 2 օր: Ինչպես այսօր կառավարության նիստի վերջում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հունվարի 27-ին ՀՀ նախագահի մոտ կլինի պարգևատրման արարողություն, իսկ երեկոյան նախատեսվում է համերգ բանակի 20-ամյակի կապակցությամբ:Հունվարի 28-ին կայցելեն Եռաբլուր, ապա նախատեսվում է գերատեսչական մեդալներով պարգևատրման արարողություն, իսկ երեկոյան “Փարվանա” ռեստորանային համալիրում կլինի ճաշկերույթ: Նախարարը իր բոլոր գործընկերներին հրավիրեց՝ մասնակցելու տոնակատարություններին:
Հայոց բանակի 20-ամյակի տոնակատարությունները կտեվեն 2 օր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ