Լյուքսի գործով մեղադրյալի հարազատները օգնություն են խնդրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. մայիսի 15-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստաբյալ Դավիթ Խաչատրյանի հարազատները օգնության կարիք ունեն:

Նշենք, որ վերջին դատական նիստի ժամանակ Դավիթը, լսելով, որ մեղադրող կողմը դատարանից պահանջում է իրեն դատապարտել 18 տարվա ազատազրկման, հենց դատարանի դահլիճում հացադուլ հայտարարեց:

Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը, ասաց, որ եղբայրն անգամ բերանն է կարել և լուրջ հոգեկան ապրումների մեջ է . «Խնդրում եմ, օգնե՛ք, ում դիմեմ, որ եղբայրս այդ վիճակից դուրս գա: Մենք չենք ուզում նրան կորցնել: Ինչ անենք, եղբայրս այսպես երկար չի կարող դիմանալ, արդեն հալ էլ չունի վրան: Ի՞նչ անի մեր ընտանիքը: Խնդրում եմ, օգ՛նեք»:

Քնար Մանուկյան




Լրահոս