ՀՀ կառավարության կողմից անապահով ընտանիքներին Ամանորի կապակցությամբ բաժանված 3 շիշ ժամկետանց ձեթի աղմուկն այնքան մեծ է եղել, որ իշխանությունները շտապել են սրբագրել իրենց քայլերը: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր որոշման մեջ, ըստ որի՝ այդ ձեթը ՀՀ-ին է տրամադրվել ոչ թե 2009, այլ 2010 թվականին` փորձելով այդ կերպ ապացուցել, որ բուսական յուղը ժամկետանց չէ: Հիմա էլ տեղեկացանք, որ բաժանված ձեթի վրա պիտանելիության ժամկետ են «խփել»՝ 2010-2012թթ.:
«ՁԵԹ ՄԱՐՈԶ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ