Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է ետ վերադարձնել Արենի գյուղի բնակիչ Սուսաննա Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը՝ «Հայք» օրաթերթի եւ նրա նախկին թղթակից Արման Գալոյանի դեմ: Դատարանն այդ քայլին է դիմել այն պատճառով, որ գործում բացակայել են պետտուրքի անդորրագիրը, ինչպես նաեւ վերաքննիչ բողոքը կողմին, այսինքն՝ լրագրողին ուղարկելու մասին ապացույցը: Դատարանը բողոքը կընդունի՝ երկշաբաթյա ժամկետում խախտումները վերացնելու դեպքում: Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը մասնակի էր բավարարել լրատվամիջոցի դեմ ներկայացված հայցը, որպես պատասխանող ճանաչել ոչ թե լրագրողին, այլ նրան հարցազրույց տված Սվետլաննա Առաքելյանին՝ վերջինիս պարտավորեցնելով հերքում տպագրել «Հայք» օրաթերթում՝ Ս.Բաղդասարյանի հանգուցյալ որդու պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար: Զավեշտալին այն է, որ արդեն երկու տարի է՝ «Հայք» օրաթերթը լույս չի տեսնում, մինչդեռ, հերքումը, ըստ դատարանի որոշման, պետք է հենց այնտեղ տպագրվի:
ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ