![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/20//16632.jpg)
Ճապոնական համակարգչային խաղեր արտադրող աշխարհահռչակ SEGA ընկերությունը նոր արտադրանք է թողարկել, որը հիմնականում փորձարարական բնույթ ունի:Toylet “խաղը” կտեղադրվի ճապոնական բարերի զուգարաններում: Այն բաղկացած է երկու սարքից` Mannekin Pis-ից եւ Graffiti Eraser-ից:Այս յուրօրինակ սարքի հիմնական նպատակն է այն է, որ բարերում հարբած հաճախորդները զուգարան գնալիս ճիշտ տեղում միզեն, մասնավորապես` սարքերից մեկը ցույց կտա ուրվագիծը, իսկ մյուսը` հզորությունը:Եթե հարբածները զուգարանակոնքից սխալ օգտվեն, վերջինիս միջից նախազգուշացնող “հեղուկ” կցայտի օգտվողի դեմքին: