Սոչիում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի եվ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների 10-րդ եռակողմ հանդիպումը, որում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Հանդիպման ավարտից հետո կողմերը հայտարարություն են տարածել, որում ասվում է. “Նախագահները հայտարարել են, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել առաջընթաց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման “հիմնարար սկզբունքների” համաձայնեցման շուրջ։ Ուշադրություն դարձնելով խաղաղության համաձայնագրին անցում կատարելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել արագացնել “հիմնարար սկզբունքների” շուրջ պայմանավորվածության հանգելը՝ հաշվի առնելով ցայժմ կատարված աշխատանքը։Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բարձր են գնահատել Ռուսաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների (Ֆրանսիա եւ ԱՄՆ) միջնորդական գործունեությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հուսով են, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հետագայում նույնպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ունենալու են ակտիվ դերակատարություն՝ ընդհուպ մինչեւ տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը։ Մեդվեդեւն ու Ալիեւը հաստատել են, որ վստահության ամրագրման միջոցների մեկը հակամարտող կողմերի միջև հումանիտար շփումների զարգացումն է։ Դրա հետ կապված՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել նպաստելու մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների միջև երկխոսության հաստատմանը։Երեք երկրների նախագահները դիտարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից պատրաստված զեկույցը, որն առնչվում է շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննմանը։ Նրանք հանձնարարել են շարունակել այդ աշխատանքը”։




Լրահոս