Խարկովի վիրավորված քաղաքապետը խոստացել է վրեժխնդիր լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի հիվանդանոցներից մեկում իր դեմ կատարված մահափորձից հետո ապաքինվող Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը LifeNews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վրեժը ուտեստ է, որը մատուցում են սառը վիճակում:

Քաղաքական գործիչը լրագրողներին պատմել է իր դեմ կատարված մահափորձի մանրամասները:

Կերնեսը հիշեցրել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նշանակված ՆԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովի և իր միջև լարված հարաբերությունների մասին: Խարկովի քաղաքագլուխը նշել է, որ հաստատ չգիտի, թե ով է կազմակերպել մահափորձը, սակայն այն կապված է Ուկրաինայում քաղաքական ծանր իրադրության հետ:




Լրահոս