Առողջապահության նախարարն այցելել է «Վերնիսաժի» կրակոցներից տուժածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ուշ երեկոյան «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրում այցելել է այսօր ցերեկը «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած կրակոցներից տուժածներին։

Նախարարը հետաքրքրվել է բոլոր հինգ վիրավորվածների վիճակով, մասնագետների հետ քննարկել ցուցաբերված բժշկական օգնությունը և հետագա բուժման անհրաժեշտ գործողությունները։

Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել հիվանդանոցի պատրաստվածությունը միանգամից հինգ վիրավորներին ընդունելու և պատշաճ մակարդակի բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Համալսարանական համալիրն ապահովված է անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Կրակոցներից տուժածների բուժման հետագա ընթացքը կգտնվի նախարարի ուշադրության ներքո։

ՀՀ առողջապահության նախարարություն




Լրահոս