Որ էսպես գնա, կմիավորվեմ Նախիջևանի հետ. Քաջարանի համայնքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը նախատեսել է  իրականացնել  համայքների խոշորացման ծրագիր, որի մասին  պարբերաբար հնչում են հակասական կարծիքներ:  Հետաքրքիր է` իսկ  ինչ են մտածում համայնքի ղեկավարներն այս ծրագրի մասին:

Armlur.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Ռաֆիկ Աթայանը սխալ է համարում այդ ծրագիրը, քանի որ հարակից մի քանի գյուղեր միավորվել են, և մարդ չի մնացել գյուղում: «Բոլորը լքում են այդ համայնքը, եկե՛ք, տանեմ ցույց տամ»,- առաջարկեց  Աթայանը:

Ինչ վերաբերում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի այն հայտարարությանը, թե տեղական ինքնակառավարման մեր համակարգի հետագա զարգացումը պայմանավորված է նաև համայնքների խոշորացմամբ, պրն. Աթայանը խորհուրդ է տալիս Արմեն Գևորգյանին գալ ու մի գիշեր գյուղում մնալ, որից հետո կհասկանա` կարելի է համայնքները միավորել, թե՝ ոչ:

«Թող մի դրական բան ցույց տա, որ կլինի այդ ծրագրի շնորհիվ»,- ասաց Աթայանը:

Համայքնի ղեկավարն ասաց, որ իրենք չեն ցանկանում որևէ համայնքի հետ միավորվել. «Բլոկադայի մեջ խեղդվում ենք, ինչ միավորվել: Ամեն ինչից կտրել են էս գյուղը: էս երկիրը, որ էսպես գնա, ես կմիավորվեմ Նախիջևանի հետ»:

Սոնա Դավթյան




Լրահոս