Մասկերանոն պատրաստ է լքել «Բարսելոնան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարսելոնան պատրաստվում է մի շարք ֆոտբոլիստներ դուրս բերել տրանսֆերի, նրանց թվում կլինի նաև Բարսայի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն: Այս մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է իսպանական մամուլում:

«Դե ինչ, ես պատրաստ եմ հեռանալ, եթե ակումբին այլևս պետք չեմ: Ես անցկացրել եմ մի քանի հրաշալի մրցաշրջան «Բարսելոնայի» կազմում և ոչնչի համար չեմ ափսոսում» -իր վերջին հարցազրույցի ժամանակ ասել է արգենտինացի ֆուտբոլիստը:

Մասկերանոյի ծառայություններով հետաքրքրված են նրա նախկին թիմ «Լիվերպուլը» և «Նապոլին»:

 




Լրահոս