Ինչպես և սպասվում էր, «Մանչեսթեր Յունայթեդը» կգլխավորի 62- ամյա Վան Գաալը. նա կնքեց եռամյա պայմանագիր ակումբի հետ:
Հոլանդացու որոշման պատճառ է դարձել առաջին հերթին Ռայան Գիգզի միացումը կարմիր վիշապների մարզչական շտաբին:
«Վան Գաալը ժամանակակից ֆուտբոլի հանճարեղ մարզիչներից մեկն է: Նա շատ բանի է հասել իր կարիերայի ընթացքում, նա նոր էջ կբացի Մանչեսթեր Յունայթեդում»,-ասել է անգլիական ակումբի տնօրեն Էդ Վուդվարդը:
Ակումբային մակարդակով Գաալը նախկինում գլխավորել է ԱԶ-ն, «Այաքսը», «Բարսելոնան» և «Բավարիան»: