Կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստ է 40 մլն եվրոյի դիմաց վաճառել Ֆաբրեգասի տրանսֆերը. գրում է Marca-ն:
Ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույսեր չի կապում մի շարք ֆուտբոլիստների հետ, որոնց թվում են նաև Դանիել Ալվեսը, Ալեքս Սոնգը, Խավիեր Մասկերանոն ու Սեսկ Ֆաբրեգասը:
Նշված է, որ 27-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը Լա Լիգայում ու Չեմպիոնների Լիգայում անցկացրել է 45 խաղ՝ դառնալով 9 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: