Միջին աշխատավարձը հանրապետությունում ` 159.000 դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 159 հազար 511 ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.2%-ով: Ինչ վերաբերում է իրական աշխատավարձի աճին, ապա այն փոքր է. հունվար-ապրիլին մեր երկրում տարեկան կտրվածքով գրանցվել է 4.6% գնաճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-ապրիլին պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 138 հազար 493 ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում՝  190 հազար 155 ՀՀ դրամ:




Լրահոս