Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցառումների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) կազմակերպության անդամները մտահոգություն են հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը մնումէ չկարգավորված:
ԱՓՎՄԽ չորրորդ գագաթնաժողովի հռչակագրում կազմակերպության անդամները կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբին ակտիվացնել ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ:
«Մենք մտահոգ ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը մնում է չկարգավորված եւ շարունակում է սպառնալ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը: Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքների եւ սկզբունքների հիման վրա: Կոչ ենք անում ԵԱՀԿ ՄԽ-ին ակտիվացնել ջանքերը»,- ասվում է հռչակագրում, որ հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:
Նշենք, որ կազմակերպությանն անդամակցում է երկու տասնյակ երկիր, այդ թվում՝ Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանն ու Չինաստանը: