«Բանկերն իրենց պարազիտի պես են պահում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում բիզնեսի պաշտպանվածության հարցում կան գլոբալ խնդիրներ:

Այս համոզմանն է «Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ» Գագիկ Մակարյանը, ում խոսքերով` պատճառը դատական համակարգի հաճախակի դարձած ոչ արդար որոշումների կայացումն է, ինչպես նաև այլ կառույցների որդեգրած քաղաքականությունն այն ուղղությամբ, որ իրենց բիզնեսը հիմնելու փոխարեն, քանդում են ուրիշների ստեղծածը:

Գագիկ Մակարյանը` որպես ասվածի վառ օրինակ ներկայացրեց «Հին Էրիվան» հոլդինգի և «Յունիբանկ» ՍՊԸ-ի միջև առաջացած դատական վեճը, որը, Մակարյանի գնահատմամբ, ավելի սրվեց անօրինական թղթերի ձևակերպումից, ինչն արվել է անգամ պետական կառույցների կողմից:

«Յունիբանկի դրսևորած մոտեցումներից կարելի է ենթադրել, որ նպատակ ունի ուրիշի անշարժ գույքը գրավելու, քանի որ գրավի առարկան էլ շատ գրավիչ է: Եթե քաղաքացին չի կարողանում վճարել վարկերը, այդ թիվն անվերջ աճում է»,- իր խոսքում նշեց Մակարյանը,միաժամանակ զարմանք հայտնելով, թե ինչպե՞ս կարող է Կենտրոնական բանկը չմիջամտել դատական այս վեճին:

«Որոշ բանկեր իրենց պարազիտային վիճակի մեջ են պահում: Պարոն Ջավադյանին էլ խորհուրդ եմ տալիս հետևել վիճակին, քանի որ բանկերը քերթելու տոկոսներ են դնում իրենց վարկառուների վրա»,- ասաց «Արդյունաբերողների և գործարարների միության» նախագահը:

Վերջինս հայտնեց նաև, որ իրենք պաշտպանելու են «Հին Էրիվան» հոլդինգի շահերը, քանի որ  գիտակցում են առկա անօրինական վիճակը, որի մեջ հայտնվել է «Հին Էրիվանը»:

Տաթև Հարությունյան

 




Լրահոս