Հակոբ Հակոբյանը ճիշտ չի համարում Տիգրան Սարգսյանի հետեւից խոսելը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր կարծիքով՝ ՀՀ-ում ստվերի 100 տոկոս«վերացումը» սխալ է: «Իմ կարծիքով՝ չափավոր ստվերը զարգացնում է տնտեսությունը, իզուր չէ, որ այսօր ԱՄՆ-ի պես զարգացած երկրում 30-40 տոկոս ստվեր կա, ինչ եք կարծում, իրենք չեն կարո՞ղ այդստվերը վերացնել»,-հարցադրեց օրենսդիրը: Պատգամավորը նշեց նաեւ, որ ճիշտ չի համարում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետեւից խոսելը. «Պաշտոնից դուրս եկած ղեկավարի մասին,ես գտնում եմ, որ ճիշտ չէ վատ բաներ խոսել, ովքեր վատ բաներ ասում էին, ապա թող դա ասեին պաշտոնավարման ժամանակ: Այն մարդիկ, ովքեր այն ժամանակ ասել էին, նրանք իրավունք ունենհիմա ինչ-որ բաներ ասելու, ովքեր չեն ասել, լռել են, որոշ թերությունների վրա աչք են փակել, ապա իրավունք չունեն այսօր որեւէ բան ասել»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:     




Լրահոս