Երեվանցիները` խաբեության զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին Երևանի բնակիչներն ականատես եղան, թե ինչպես Աբովյան փողոցի մայթերին կառուցված խանութներն ու կրպակները Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին:Սա մեր իրականությունում եզակի նախաձեռնություն էր, երբ քաղաքային իշխանությունները հանրային շահը վեր դասեցին մասնավորից և ընդհանուր օգտագործման տարածքը վերադարձրեցին Երևանի բոլոր բնակիչների օգտագործմանը:Բոլորիս սիրելի Աբովյան փողոցն ստացավ իր նախկին տեսքը, ինչի առիթով նորընտիր քաղաքապետի հասցեին հնչեցին բազմաթիվ շնորհակալական խոսքեր, և այս ամենը լայնորեն լուսաբանվեց մամուլով: “Մենք ենք այս քաղաքի տերը” քաղաքացիական նախաձեռնությունից ու “Մեր քաղաքը”անրային քաղաքացիական նախաձեռնությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ երկու օր առաջ հայտնի է դարձել, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցները տեղափոխվել են Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում գտնվող այգու տարածք՝ Մաշտոց-Կողբացի հատված: Նախաձեռնության անդամներն անմիջապես այցելելել են տարածք և տեղում հավաստիացել տեղեկության իսկության մեջ:”Փաստորեն, հակառակ թվացյալ առաջընթացի, շարունակվում է Երևանի կանաչ գոտիների և զբոսայգիների ոչնչացումը: Աբովյանի կառույցների ապամոնտաժումը մամուլի շնորհիվ կատարվեց հասարակության աչքի առջև, օրը ցերեկով, մեծ աղմուկով, սակայն դրանք նույն այդ հասարակության աչքից հեռու՝ օր ու գիշեր աշխատելով, կայծակնային արագությամբ, ահա, վերակառուցվում են Երևանի վերջին հանրային զբոսայգիներց մեկում: Հիշեցնում ենք, որ Արամի և Բյուզանի փողոցների միջնամասում գտնվող նշված այգին հանրային զբոսայգի է՝ հանգստյան գոտի: Այգում որևէ նման շինության տեղակայումը հակաօրինական է և ոտնահարում է Երևանի բնակիչների առողջ միջավայրում ապրելու և հանգստի սահմանադրական իրավունքները: Այս որոշմամբ ևս մեկ անգամ մասնավոր շահը վեր է դասվել հանրայինից: Փոխանակ արդեն իսկ խարխուլ վիճակում գտնվող այգին բարեկարգվի և ապամոնտաժվեն գոյոթյուն ունեցող շինությունները՝ այգու մի զգալի հատվածը ոչնչացվում է և վերածվում առևտրի գոտու: Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել հիշյալ շինարարությունը և ապամոնտաժել արդեն իսկ կառուցված խանութները: Քաղաքային իշխանությունները պարտավոր են գտնել այնպիսի այլընտրանք, որը որևէ կերպ չի ոտնահարի Երևանի բնակիչների շահերը, այլ ոչ թե մի ընդհանուր օգտագործման տարածքից շինություններ ապամոնտաժել և տեղափոխել մեկ այլ ընդհանուր օգտագործման՝ այս անգամ կանաչ տարածք: Սա ոչ այլ ինչ է, քան խաբեություն, աչքակապություն և քաղաքացիների իրավունքների ոտնահարում,-” նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։ Այսօր՝ ժամը 13:00-ին, այգում տեղի կունենա բողոքի միջոցառում։ 




Լրահոս