Հակաահաբեկչական ծրագիր` Չինաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի իշխանությունները հայտարարել են համաժողովրդական պայքար ահաբեկչության դեմ` Սինցզյան – Ույգուրական մարզում շարունակվող բռնություններին ի պատասխան:

Տեղական ԶԼՄ-երը հաղորդում են,որ երկրի անվտանգության ուժերը հրահանգ են ստացել «կրոնական էքստրեմիստների ահաբեկչության» դեմն առնել և թույլ չտալ դրա տարածումը երկրի մյուս շրջաններում:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ուրումչի քաղաքի շուկայում երկու մեքենաներ էին պայթեցվել, արդյունքում զոհվել էր 39 մարդ:

Սինցզյան – Ույգուրական մարզում վերջին տարվա ընթացքում մի քանի ահաբեկչական ակտեր են տեղի ունեցել:




Լրահոս