Ոստիկանության ընդհանուր բյուջեն կազմել է 52.2 միլիարդ դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային Ժողովում քննարկվում էր 2013 թվականի բյուջեի կատարողականը, որը ներկայացնում էր ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշեց, թե  ազգային անվտանգության ծառայության բյուջեով նախատեսված է եղել 14,8 միլիարդ դրամի չափ միջոցներ, կատարողականը կազմել է 99,4%:

«Ծառայությունն իրականացրել է 5 ծրագրեր, բացի դրանից` Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է շուրջ 178 միլիոն դրամ, որն օգտագործվել է գրեթե հարյուր տոկոսով: Բնական է, որ բյուջեի մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել է ազգային անվտանգության ապահովման ծրագրի համար նախատեսված մեծությունը` 14,2 միլիարդ դրամ»,- նշեց գլխավոր գանձապետը:

 Անդրադառնալով Կառավարությանն առընթեր Ոստիկանության բյուջեի կատարողականին՝ Ջանջուղազյանը նշեց, որ իրականացվել է 19 ծրագիր, բացի դրանից՝ Կառավարության պահուստային ֆոնդից հաշվետու տարում միջոցներ են նախատեսվել Ոստիկանության համար.

«Ընդհանուր բյուջեն կազմել է 52,2 միլիարդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 97,53 % կատարողական: Այստեղ նույնպես համեմատաբար մեծ տեսակարար կշիռ է ունեցել հասարակական կարգի պահպանության ապահովման ծրագրով նախատեսված միջոցների ապահովումը: Իր մեծությամբ հաջորդը ՃՈ կատարողականն է, որտեղ 11,8 միլիարդ դրամ միջոցների դիմաց արձանագրվել է 98,43% կատարողական»,- նշեց Ջանջուղազյանը:

 




Լրահոս