Դ. Բաբայան. «Եթե միջազգային հանրության արձագանքն ուշանա, ապա հակառակորդն այլ կերպ կսանձազերծվի». ԳԱԼԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հաճախակիացած դիվերսիոն հարձակումների դեպքերն ու ստեղծված անհանգիստ վիճակը Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը պայմանավորում է հակառակորդ կողմի այն ագրեսիայով, որն առավել ցայտուն դարձավ վերջին օրերի ընթացքում: Այս մասին փոխացնում է ԳԱԼԱ-ն:

«Բայց դրանով ռազմավարական նախաձեռնությունը չի փոխում արմատապես իրավիճակը սահմաններում, նույն ձեւ, ինչպես եղել է մեկ տարի, յոթ տարի, տասը տարի առաջ, նույն կերպ կանգնած են մեր դիրքերը, իրենց դիրքերը, հետեւաբար նման խախտումները միայն վատթարացնում են իրավիճակը, լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին եւ երկրի վարկանիշին: Բայց այդ խախտումների օրերն ունեն որոշակի համաչափություն: Հիմնականում նրանք խախտում են զինադադարի ռեժիմը, երբ որ տարածաշրջան են այցելում համանախագահները, կամ այցելությունից մի քանի օր առաջ, հետո այցելության ժամանակ կամ այցելությունից հետո: Բացի այդ, կարեւոր օրերի ժամանակ, հատկապես հայոց պատմությանը վերաբերող կարեւորագույն տոների ժամանակ նրանց կողմից իրենց այդ ագրեսիան նկատելի է, որով Ադրբեջանը եւս մեկ անգամ ցույց է տալիս իր լկտի պահվածքը»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա՝ պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս դիմել է համանախագահող երկրներին՝ ստեղծված իրավիճակը ուշադրության կենտրոնում պահելու եւ հակառակորդի գործողությունները  վերահսկելու նպատակով. «Իհարկե համանախագահները դրական են արձագանքել, դա կարեւոր համարել, բայց Ադրբեջանը ոչ միայն չի արձագանքել, այլ խախտում է ու իր մոտեցումները ցույց տալիս ամբողջ աշխարհին: Կարծում եմ, որ ժամանակն է արդեն, որ միջազգային հանրությունն ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի, մենք միշտ ասում ենք դրա մասին, բայց դժբախտաբար բան չենք տեսնում: Պետք է ավելի կոշտ քայլերով, ագրեսիվորեն սանձազերծել»,- նշեց Բակո Սահակյանի մամլո խոսնակը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 




Լրահոս