Ցավոք սրտի, մինչ այս պահը Հայաստանի Հանրապետությունում, կարծես թե, կառավարությունները մեկը մեկի ետևից ձախողվում են: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նոր Կառավարությունը կկարողանա վերացնել արտագաղթը, նա նշեց , թե Հայաստանում աղքատության վերացումը, իրոք, իրատեսական է, սակայն այլ հարց է` նոր Կառավարությունը կկարողանա այդ ծրագրերն իրականացնել, թե` ոչ: Անձամբ պատգամավորը դա այնքան էլ իրատեսական չի համարում:
Նշենք, որ Խաչատուր Քոքոբելյանը միակ պատգամավորն է, ով դեմ է քվեարկել Կառավարության ծրագրին:
Մանրամասները` armlur.am-ի տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան