Ռիբերին կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարող է բաց թողնել Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թվականի առաջնությունը. հաղորդում է  L’Equipe-ը:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ 31-ամյա ֆուտբոլիստը ցավեր ունի մեջքի շրջանում: Նա նաև չի մասնակցել Պարագվայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:

Նշենք, որ այսօր Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը պետք է ներկայացնի թիմի վերջնական հայտացուցակը:




Լրահոս