ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում մեկնելու է Մոսկվա. շաբաթ օրը նա մասնակցելու է «Սիստեմա» ընկերության խորհրդի նիստին: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նիստից հետո նա չի վերադառնալու Հայաստան, այլ բացակայելու է տեւական ժամանակով: Մեզ հետ հեռախոսազրույցում Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց Մոսկվա մեկնելու եւ «Սիստեմա»-ի նիստին մասնակցելու մասին լուրերը: Սակայն նշեց, որ Քոչարյանի՝ երկարաժամկետ ծրագրերի մասին իրեն ոչինչ հայտնի չէ:




Լրահոս