«Ես իմ աշխատանքից հետո, որպես Հանրապետական կուսակցության տարածքային խորհրդի ղեկավար, օրենքի թույլատրած ձեւով աջակցում եմ եւ աջակցելու եմ մեր թեկնածուին` Արամ Դանիելյանին»:
Քարոզարշավը չսկսած` այս մարդիկ ողջ թիմով ջանք ու եռանդ չեն խնայում` ապացուցելու, որ իրենք օրենքի տառից չեն շեղվում: Իհարկե, մենք էլ ենք ուզում հավատալ, բայց եթե Կովալն աշխատանքային ժամի ավարտից հետո է Ա.Դանիելյանի քարոզչությամբ զվաղվում, ի՞նչ արդյունք է ակնկալում: Չէ՞ որ քարոզչությունը տարերային երեւույթ է, ու դրանով ամեն ժամ ու րոպե է պետք զբաղվել: Բացի այդ, մարզպետի ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունների կոլեկտիվները ժամը 6-ից հետո, բնականաբար, իրենց տներում են լինում… Մի՞թե Կովալը տնետուն է քարոզ անում, թե՞ պարզապես Ա.Դանիելյանին միայն սին հույսեր է տալիս: