ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թեւ, թե ոտ Հանրապետական կուսակցությունում չի կարող լինել»:

Սամվել Նիկոյան «ՀԺ»

Վերջույթներ, իհարկե, կուսակցություններին պետք էլ չեն: Քաղուժերը պետք է գաղափարախոսություն, ծրագրեր, համակիրներ ունենան, մարդիկ պետք է հավատով եւ ոչ թե անձնական շահի մղումներով անդամագրվեն կուսակցություններին: Այլապես կստացվի այնպես, ինչպես հայկական ժամանակակից իրականությունն է. կուսակցությունը կբաժանվի թեւերի ու կսկսի ոտքերով հարվածել մյուս թեւին: Քաղաքական միավորը մարմնամասերից թերեւս միայն գլուխ պետք է ունենա (այն էլ փոքր-ինչ պայմանական ձեւակերպմամբ)… Գլուխը պետք է լինի կուսակցության ղեկավարը` առաջնորդելով շարքերին, եւ իր պայծառ ուղեղից գաղափարներ սփռի:   




Լրահոս