Ուկրաինայի ուժայինները հերքում են Լուգանսկի մարզային վարչական շենքի վրա ավիացիոն հարձակման փաստը: Սակայն երեքշաբթի ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ նախօրեին իրականացված ռմբակոծումը, որի հետևանքով զոհվել է 8 մարդ և տուժել՝ 28-ը, եղել է օդից:
Աշխարհազորայինները պնդում են, որ ավիացիոն ռմբակոծման ժամանակ օգտագործվել են կասետային ռումբեր:
Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովի կարծքով՝ վարչական շենքի ռմբակոծման նպատակը ԼԺՀ ղեկավարներն էին:
Բոլոտովը խնդրել է մարզի տարածքում խաղաղարարներ տեղակայել և այն հայտարարել է ոչ թռիչքային գոտի. տեղեկացնում է vz.ru-ն: