ԱԺ-ՈՒՄ ՍԱՌՆԱՄԱՆԻՔ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին չի հաջողվում խորհրդարանի դահլիճում պատգամավորներ հավաքել ու ՀՀԿ-ի համար կարեւորագույն օրենքներն անցկացնել, ապա աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Մխեյանը չի կարող ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը: Բանն այն է, որ երեկ խորհրդարանի շենքում անասելի ցուրտ էր. չէին գործում ջեռուցման համակարգերը, ինչն էլ հարուցել էր ոչ միայն ԱԺ աշխատակազմի, այլեւ պատգամավորների ու լրագրողների դժգոհությունը: Եւ միայն բազմաթիվ բողոքներից հետո Գագիկ Մխեյանը հանձնարարեց արագ կարգավորել խնդիրն ու լուծել ջեռուցման հարցը: Դժվար է ասել՝ շաբաթ-կիրակի օրերին խորհրդարանը որոշել էր անցնել խնայողական ռեժիմի՞, թե՞ ժամանակավորապես շարքից դուրս էր եկել ջեռուցման համակարգը: Փաստն այն է, որ երեկ ԱԺ-ում մարդիկ մրսում էին:




Լրահոս