Ազովի ծովում տասնյակ նավեր, այդ թվում`Թանզանիայի, Մալթայի, Կամբոջայի, Պանամայի դրոշների ներքո նավարկող, մնացել են սառցե գերության մեջ:Նավերի անձնակազմերին սնունդ եւ ջուր են հասցնում Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռները: Սակայն փոթորիկների ու ուժեղ քամու պատճառով թռիչքները հաճախ հետաձգվում են:Ջրային տարածքը փորձ է արվում մաքրել սառցահատների օգնությամբ, սակայն դրանք այդքան էլ հզոր չեն օրեցօր հաստացող սառցաշերտի դեմ:Մի քանի նավերի անձնակազմերի վիճակը ծայրահեղ է: Նրանք զուրկ են սննունդից եւ ջրից: Նրանց հաճախ օգնության են գալիս տեղի բնակիչները՝ սնունդ հասցնելով մինչեւ ափ, որից հետո ծավագնացները ստիպված են ռիսկի դիմել եւ անցնել սառցե շերտի վրայով ոտքով եւ ձեռք բերել սնունդը:
Տասնյակ նավեր Ազովի ծովի սառցե գերության մեջ են հայտնվել (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ