ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր հայտարարել է, որ սխալ է գործել` ժամանակին Իրաքում ռազմական օպերացիային կողմ հանդես գալով:
«Ես սխալվեցի Իրաքի պատերազմին կողմ քվեարկելով», – France Inter ռադիոալիքի եթերում հայտարարել է Քլինտոնը:
Ներխուժումն Իրաք տեղի է ունեցել 2003թ. և Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալման պատճառ է դարձել: Իրաք ներխուժելու հարցի քննարկման ժամանակ Հիլարի Քլինթոնը սենատոր է եղել Նյու Յորք նահանգից: Այն ժամանակ ամերիկյան վարչակազմը պնդում էր, թե Իրաքի ղեկավարությունն իբր համագործակցում է ծայրահեղականների հետ և զանգվածային ոչնչացման զենք է արտադրում: Հետագայում այդ պնդումների ապացույցներ գտնել չհաջողվեց. տեղեկացնում է INTERFAX.RU-ն: