Կարծես թե ՀՀԿ-ԲՀԿ մենամարտը քրեական դաշտից առայժմ տեղափոխվելու է քաղաքական հարթություն, ավելի ճիշտ` լրատվական դաշտ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հանրապետական կուսակցությունն ու նախագահի նստավայրը խիստ բարկացել են Գագիկ Ծառուկյանի թիմակիցների վրա, եւ այս օրերին ծրագիր է մշակվում` ինչպես լուծել ԲՀԿ-ի հարցը, որն «իշխանության ներսում ընդդիմություն է խաղում»: Ըստ մեզ հասած լուրերի` «պատիժն» այս անգամ չի լինելու թմրամոլների կամ կարգազանց վարորդների հայտնաբերմամբ: Այլ տակտիկա է մշակվում: Հիշեցնենք, որ օրերս «Հրապարակ» օրաթերթը լուր տպեց, որ ԲՀԿ-ականներից մեկը հպարտացել էր, թե` «Չե՞ք տեսնում` մեր կայքերը` 7օr.am-ն ու zham.am-ը, ոնց են իշխանության հերն անիծում: Ամեն օր մեթոդաբար ինչ վերլուծություններ են հրապարակում: Ա՛յ դա է ժուռնալիստիկան ու «իշխանության մեջ ընդդիմություն լինելը»»: Այնպես որ, սպասենք ՀՀԿ-ԲՀԿ հերթական ռաունդին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ