Ճիշտ կլինի հայտարարեն, որ պայքարում են ստվերի դեմ. Ա. Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրինագծում փոփոխություններ կատարելու մասին հարցը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, թե այս օրենքը տարբեր լույսի ներքո ներկայացվեց և ամեն ինչի մասին խոսվեց, բացի բուն թեմայից:

Նրա խոսքով` նախագիծը ներկայացվում է այնպես, կարծես ասում են՝ իշխանությունը գտել է արտագաղթը կասեցնելու ուղին: «Նպատակները մի բան է, ակնկալվող արդյունքը՝ այլ բան: Փորձում են պայքարել ստվերի դեմ, և ճիշտ կլինի, որ դա հայտարարեն, թե չէ հասան սահմանամերձ գյուղեր, արտագաղթ, ՌԴ գնացողներ…»:

«Ինչպիսի օրինագիծ էլ ներկայացնի իշխանությունը, այստեղ կգտնվեն մարդիկ, որ ինչպես հայտնի ֆիլմում, լացը կապահովեն»,- ընդգծեց Մինասյանը:

Ըստ պատգամավորի՝ իշխանության տված խոստումների և արածի միջև կապ չկա. «Քիչ հետո կքննարկվի մի օրինագիծ, որ այս երկրի կործանման սկիզբը կդնի», – հայտարարեց նա (խոսքը «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» է):




Լրահոս