Ինչ էին անում հանրապետականները Ծաղկաձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀԿ-ն իր ամբողջ հմայքով հավաքվել է Ծաղկաձորում և մտերմիկ միջավայրում հետաքրքիր ժամանակ անցկացրել: Պարզվում է` դա եղել է ընդամենը կուսակցական հավաք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Սովորական կուսակցական հավաք էր: Ծաղկաձորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը բոլորիս տունն է, ինչպես և ձերը: Քննարկում էինք սովորական հարցեր. եթե հրապարակվելու լիներ, նաև ձեզ կասեինք»,- նշեց նա` հավելելով, որ այս ամենը պարբերաբար կրկնվում է:

Լրագրողի այն դիտարկմանը, որ խոսք կա, թե ՀՀԿ դիրքերի ամրությունն է եղել օրակարգի թեման, Շարմազանովը պատասխանեց. «Հանրապետականի դիրքերն այնքան ամուր են, որ 2012 և 2013 թթ. ընտրություններում հաջողության ենք հասել, և 2014-ին 80 համայնքում ՏԻՄ ընտրություններում 60% ձայնը տրվել է ՀՀԿ-ին», – ընդգծեց Շարմազանովը` չհամաձայնելով, որ կուտակայինի հետ կապված՝ ՀՀԿ դիրքերն անկայուն են դարձել.

«Կուտակայինը 67 ձայնով անցավ: Հանրությունը բողոքում է նախորդից. բնական է, որ այս կամ այն մասը կարող է կողմ կամ դեմ լինել: Վայ էն պետությանը, որտեղ բոլորը ծափահարում են»: 




Լրահոս