Ուղիղ 26 տարի է մեզ բաժանում այն հերոսական ու ճակաատարգարական, օրերից երբ բոցկլտաց եւ տարածվեց Արցախյան ազատամարտը: Արտաքուստ այն առաջին պահերին ընկալվում էր որպես խաղաղ ցույց կամ իր խորքում վտանգ չպարունակող արդարացի պահանջ: Անզեն-անզորք անորոշ վիճակում գտնվող հայ ժողովուրդը, սակայն, այդ ահարկու ուժերի առաջ ոչ միայն չընկրկեց, այլ ավելի բռունցքվեց, զորացավ, արիացավ, զինվեց անընկճելի ոգով ու հավատով:
Արցախյան ազատամարտը գոյի կռիվ էր դարերի համար: Իսկ այսօր արցախցին բռնել է զարգացման հզորացման ճանապարհը:
Նոր շենքեր, Ազատության ոգով ներծծված մի նոր սերունդ, ով կերտում և պաշտպանում է նորօրյա հայությանը:
Սա Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի շենքն է. երկար տարիներ շարունակ արցախցին բուժվել է այս պայմաններում, սակայն այսօր արցախցու իրականությունը և հավատը միանգամայն այլ է: Դեռևս 5 տարի առաջ, գործարար Սամվել Կարապետյանի ջանքերով, Ստեփանակերտում կառուցվեց Հանրապետական հիվանդանոց, և շահագործման հանձնվեց 2013 թվականի սեպտեմբերի 23-ին, իսկ 2014-ի մարտի 1-ից հիվանդանոցը սկսեց բուռն գործունեությունը: Ասում են՝ ճիշտ առաջնորդի դեպքում, ամեն ինչ հաղթանակի է դատապարտված: