Ամերիկացի դերասան Շայա Լաբաֆը ոստիկանությունում է հայտնվել ներկայացման ժամանակ դեբոշ սարքելուց հետո:
28-ամյա դերասանին ոստիկանները դուրս են բերել թատրոնից, որտեղ ներկայացվում էր բրոդվեյան «Կաբարե» մյուզիքլը: Առաջին գործողության ժամանակ «Տրանսֆորմերների» աստղը ծխել է թատրոնում:
Բացի այդ՝ ինչպես տեղեկացրել են ոստիկանությունից, Լաբաֆը բղավել է և խանգարել հանդիսականներին՝ խփելով առջևում նստածների ծոծրակներին»:
Երբ ոստիկանները եկել են դերասանի հետևից, նա սկսել է վիրավորել և հայհոյել նրանց: Ոստիկանները նշել են, որ նա խոսել է անիմաստ և շատ գրգռված է եղել:
Դերասանը փորձել է փախչել, սակայն ընկել է գետնին. տեղեկացնում է Page Six-ը: Արդյունքում, նրան թատրոնից դուրս են բերել ձեռնաշղթաներով:
Ընդհանրապես, մյուզիքլների հետ հարաբերությունները Լաբաֆ մոտ չեն ստացվում: 2013-ին դերասանը մասնակցել է բրոդվեյան «Ծնողազուրկներ» պիեսի ներկայացմանը և ինչ-ինչ պատճառներով լեզու չի գտել գործընկերոջ` Ալեք Բոլդուինի հետ: Ռեժիսորը որոշել է հեռացնել Լաբաֆին, սակայն Բոլդուինն ինքն է հրաժարվել ներկայացմանը մասնակցելուց: