Ֆուտբոլային կրքեր՝ «տիեզերքում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ֆուտբոլային կրքերը եռում են ոչ միան երկրագնդով մեկ, նրանք հասել են անգամ տիեզերք, կամ ավելի ստույգ՝ միջազգային տիեզերակայան, որի «բազմազգ» անձնակազմի անդամներից յուրաքանչյուրը երկրպագում է իր երկրի թիմին:

Գերմանացի տիեզերագնաց Ալեքսանդր Գերստը բառացիորեն սափրել է ամերիկացի գործընկերների՝ Գրեգորի Վայզմանի և Սթիվեն Սվոնսոնի գլուխները՝ երկու երկրների հավաքականների խաղի պատճառով. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Գրազի պայմանների համաձայն՝ եթե ԱՄՆ-ն հաղթեր Գերմանիային, ամերիկացիները պետք է գերմանացի տիեզերագնացի ճակատին փոքրիկ ամերիկյան դրոշակ նկարեին: Սակայն խաղն ավարտվեց 1:0՝ հօգուտ գերմանացիների:




Լրահոս